Եթե ունես գեղեցկության սրահ, մատնահարդարման, դիմահարդարման ստուդիա, կամ հաճախորդների հոսք ունեցող ցանկացած բիզնես, կարող ես համագործակցել ԱՂԲԱՀԱՆ-ի հետ և ստանալ հավելյալ եկամուտ։
Համակարգը պարզ է և չի պահանջում հավելյալ աշխատանք։ Մենք տրամադրում ենք QR կոդը և քո անհատական պրոմոկոդը, գրանցումները հաշվարկվում են ավտոմատ, իսկ SMS ծանուցումների միջոցով դու միշտ տեղեկացված կլինես նոր գրանցումների և կուտակված գումարի մասին։
Ձեր պրոմոկոդով կատարված յուրաքանչյուր նոր բաժանորդագրության դեպքում բաժանորդը կստանա 15% զեղչ սպասարկման առաջին 2 ամսվա համար։
Գումարը տրամադրվում է յուրաքանչյուր նոր հաճախորդի համար, եթե նա դարձել է ակտիվ բաժանորդ, օգտվել է ծառայությունից առնվազն 1 ամիս և կատարել տվյալ ամսվա վճարումը։
Վճարումները կատարվում են ամսական մեկ անգամ՝ նախորդ ամսվա կուտակված բալանսի չափով։
Թողեք հայտ՝ համագործակցության մանրամասներին ծանոթանալու համար։