ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
Կենցաղային աղբի հեռացման ծառայությունների մատուցման
ՀՀ, ք. Երեւան 2025թ
1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ .
1.1. Պայմանագրով՝ Կատարողը մատուցում է կենցաղային աղբի հեռացման ծառայություն, իսկ Պատվիրատուն վճարում է
Կատարողին մատուցված ծառայության դիմաց։
1.2. Կատարողը, իր համապատասխան աշխատակիցների միջոցով, հեռացնում է Պատվիատուի կենցաղային աղբը վերջինիս
բնակության վայրից՝ տեղափոխվելով այն աղբահանության համար նախատեսված վայր։
1.3. Կատարողը Պատվիրատուի կենցաղային աղբը հեռացնում է վերջինիս բնակության վայրից վեցօրյա գրաֆիկով՝
երկուշաբթիից շաբաթ ներառյալ, կամ շաբաթական երեք օր՝ օրընդմեջ պարբերականությամբ, օրական մեկ անգամ։
2. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳԻՆԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ .
2.1. Կատարողի կողմից Պատվիրատուին պատկանող կենցաղային աղբի հեռացման արժեքը սահմանվում է․ 2․1․1․ բազմաբնակարան շենքի բնակարանի դեպքում` ամսական 4․000 /չորս հազար/ ՀՀ դրամ շաբաթական մեկօրյա գրաֆիկով ծառայության մատուցման համար, 6.000 /վեց հազար/ ՀՀ դրամ՝ շաբաթական եռօրյա գրաֆիկով ծառայության մատուցման համար, 8.000 /ութ հազար/ ՀՀ դրամ՝ շաբաթական վեցօրյա գրաֆիկով ծառայության մատուցման համար։ 2․1․2․ բնակելի տան դեպքում՝ ամսական 5․000 /հինգ հազար/ ՀՀ դրամ` մեկօրյա գրաֆիկով ծառայության մատուցման համար, 7.000 /յոթ հազար/ ՀՀ դրամ՝ շաբաթական եռօրյա գրաֆիկով ծառայության մատուցման համար, 9․000 /իննը հազար/ ՀՀ դրամ` շաբաթական վեցօրյա գրաֆիկով ծառայության մատուցման համար 2.2. Պայմանագրի 2.1-րդ կետում նշված արժեքը սահմանվում է օրական 3 /երեք/ տոպրակ աղբի հեռացման համար։ 2.3. Պայմանագրի 2․1-րդ կետում նշված գումարը Պատվիրատուի կողմից Կատարողին է վճարվում Պայմանագիրը կնքելուց հետո յուրաքանչյուր ընթացիկ ամսվա համար դրան հաջորդող ամսվա մինչև 5-ը /հինգը/ ներառյալ։ 2.4. Պայմանագրի 2-րդ կետում նշված գումարը Պատվիրատուի կողմից Կատարողին է վճարվում Կատարողի կողմից տրամադրված հաշվին փոխանցում կատարելու միջոցով։
3. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ .
3.1. Կատարողն իրավունք ունի.
3.1.1. Պահանջել Պատվիրատուից Պայմանագրով սահմանված կարգով եւ չափերով կատարելու մատուցվող ծառայության դիմաց
Պայմանագրով նախատեսված վճարումները։
3.1.2. Պահանջել Պատվիրատուից ապահովելու Կատարողի հասանելիությունը հեռացման ենթակա ապրանքին /կենցաղային
աղբ/։
3.1.3. Չհեռացնել հեռացման վայրում Պատվիրատուի կողմից տեղադրված աղբի փաթեթը, եթե այն կպարունակի բացի
կենցաղային աղբից, այլ տեսակի ապրանք, այդ թվում՝ շինարարական թափոններ, շինանյութ։
3.1.4. Պահանջել Պատվիրատուից վճարելու տուժանք՝ ծայության դիմաց Պայմանագրով նախատեսված վճարումները ուշացնելու
կամ չկատարելու դեպքում։
3.1.5. Պատվիրատուի կողմից Պայմանագրի պայմանները խախտելու դեպքում միակողմանի լուծել Պայմանագիրը, այդ մասին
առնվազն 1 /մեկ/ օր առաջ տեղյակ պահելով Պատվիրատուին։
3.2. Կատարողը պարտավոր է.
3.2.1. Պայմանագրով սահմանված կարգով, պատշաճ եւ ժամանակին մատուցել Պայմանագրով նախատեսված ծառայությունը։
3.3. Պատվիրատուն իրավունք ունի.
3.3.1. Պահանջել Կատարողից Պայմանագրով սահմանված կարգով, պատշաճ եւ ժամանակին մատուցել Պայմանագրով
նախատեսված ծառայությունը։
3.3.2. Կատարողի կողմից Պայմանագրի պայմանները խախտելու դեպքում միակողմանի լուծել Պայմանագիրը, այդ մասին
առնվազն 1 /մեկ/ օր առաջ տեղյակ պահելով Պատվիրատուին։
3.4. Պատվիրատուն պարտավոր է.
3.4.1. Պայմանագրով սահմանված կարգով եւ չափերով կատարել մատուցվող ծառայության դիմաց Պայմանագրով նախատեսված
վճարումները։
3.4.2. Ապահովել Կատարողի հասանելիությունը հեռացման ենթակա ապրանքին /կենցաղային աղբ/։
3.4.3. փաթեթում տեղադրել բացառապես կենցաղային աղբ։
3.4.4. Վճարելու տուժանք՝ ծայության դիմաց Պայմանագրով նախատեսված վճարումները ուշացնելու կամ չկատարելու դեպքում։
4. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԺԱՄԿԵՏԸ .
4.1. Պայմանագիրը կնքվում է անժամկետ ժամանակով։
4.2. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի կողմից այն ստորագրելու պահից եւ գործում է դրա գործողության համար
Պայմանագրով սահմանված ամբողջ ժամանակահատվածում։
2
4.3. Պայմանագիրը կարող է լուծվել ժամանակից շուտ Կողմերի փոխադարձ համաձայնությամբ կամ Պայմանագրով կամ օրենքով
սահմանված դեպքերում եւ կարգով։
5. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼՒ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ /ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ/ .
5.1. Սույն պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում
են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության արդյունք, որը ծագել է սույն պայմանագիրը
կնքելուց հետո, եւ որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել։ Այդպիսի իրավիճակներից են տարերային աղետները
եւ պատերազմը, պետական մարմինների ակտերը եւ այլն, որոնք անհնարին են դարձնում սույն պայմանագրով
պարտավորությունների կատարումը։ Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է երեք ամսից ավելի, ապա կողմերից
յուրաքանչյուրն իրավունք ունի լուծել պայմանագիրը այդ մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին։
6. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ .
6.1. Կատարողը պատասխանատվություն չի կրում Պատվիրատուի նկատմամբ՝ վերջինիս կողմից հեռացման համար տեղադրված
փաթեթի պարունակության համար։
6.2. Կատարողը պատասխանատվություն չի կրում երրորդ անձանց նկատմամբ՝ Պատվիրատուի կողմից հեռացման համար
տեղադրված փաթեթի պարունակության համար, այդ թվում՝ օրենքով արգելված իրերի համար։
6.3. Հեռացման համար տեղադրված փաթեթում օրենքով արգելված իրերի համար պատասխանատվությունը Կատարողի, երրորդ
անձանց, ինչպես նաեւ՝ իրավապահ մարմինների առաջ, ամբողջությամբ կրում է Պատվիրատուն։
6.4. Կատարողը պատասխանատվություն է կրում հանձնարարության ոչ պատշաճ կատարման համար։
6.5. Պատվիրատուն նախազգուշացվում է եւ համաձայն է, որ Պատվիրատուի կողմից ծառայություններից ոչ Կատարողի մեղքով
վաղաժամ հրաժարվելու դեպքում, մինչեւ Պայմանագիրը լուծվելու պահը Պատվիրատուի կողմից վճարված գումարը ենթակա չէ
վերադարձման Կատարողի կողմից, ինպես նաեւ՝ Պատվիրատուի կողմից ենթակա է վճարման տվյալ ընթացիկ ամսվա գումարն
ամբողջությամբ։
6.6. Պայմանագրով սահմանված ժամին աղբի փաթեթը Պայմանագրով սահմանված վայրում Պատվիրատուի կողմից տեղադրված
չլինելու դեպքում Կատարողի աշխատակիցը հեռանում է առանց աղբը հեռացնելու եւ լրացուցիչ չի մոտենում տվյալ
Պատվիրատուին՝ ընթացիկ օրվա աղբահեռացման համար։ Այս դեպքում՝ ծառայության մատուցման համար սահմանված
ամսական վճարի նվազում չի լինում։ Պայմանագրի սույն կետը կիրառելի չէ այն դեպքում, եթե Պայմանագրով Կողմերի միջեւ
պայմանավորվածություն է ձեռք բերվել առ այն, որ Կատարողի աշխատակիցը պետք է Պատվիրատուին տեղեկացնի իր այցի
մասին։
6.7. Կատարողի աշխատակիցը պետք է Պատվիրատուին տեղեկացնի իր այցի մասին, եթե նման պայմանավորվածություն է ձեռք
բերվել Կողմերի միջեւ Պայմանագրով։ Կատարողի աշխատակցի այցի մասին Պատվիրատուին տեղեկացում կատարվում է
Պատվիրատուի բնակավայրի դուռը թակելու կամ դռան զանգը հնչեցնելու միջոցով։ Նշված տեղեկացման գործողություններից
որեւէ մեկը կատարելուց հետո, Կատարողի աշխատակիցը Պատվիրատուի բնակավայրի դռան մոտ սպասում է 3 /երեք/ րոպե, որի
ընթացքում Պատվիրատուի կողմից դուռը չբացելու կամ աղբի փաթեթը Կատարողի աշխատակցին չհանձնելու դեպքում վերջինս
հեռանում է առանց աղբը հեռացնելու եւ լրացուցիչ չի մոտենում տվյալ Պատվիրատուին՝ ընթացիկ օրվա աղբահեռացման համար։
6.8. Կատարողը կարող է մեկ ամսվա ընթացքում առավելագույնը 3 /երեք/ օր ծառայություն չմատուցել Պատվիրատուին՝ տեխնիկական
անհնարինություններ առաջանալու հանգամանքով պայմանավորված։ Այս դեպքում, համապատասխան նվազեցում պետք է կատարվի
ծառայության դիմաց սահմանված գնից։
6.9. Պատվիրատուն տեղեկացված է, որ սույն Պայմանագրով աղբահեռացման ծառայության դիմաց վճարումը չի ազատում
տեղական ինքնակառարման մարմնի կամ պետության կողմից լիազորված այլ մարմնի կողմից սահմանված աղբահանության
համար վճարից։
6.10. Պայմանագրի կատարման եւ դադարեցման կապակցությամբ ծագող տարաձայնությունները եւ վեճերը ենթակա են լուծման
Կողմերի փոխադարձ համաձայնությամբ, իսկ համաձայնության բացակայության դեպքում Պայմանագրով եւ/կամ ՀՀ
օրենսդրությամբ սահմանված կարգով:
6.11. Պայմանագրի փոփոխությունները եւ լրացումները պետք է կատարվեն պայմանագրի կնքման նույն եղանակով։
6.12. Պայմանագիրը կարող է Կատարողի կողմից միակողմանի լուծվել, ի թիվս Պայմանագրով կամ օրենքով նախատեսված
դեպքերի, նաեւ այն դեպքում, եթե Պատվիրատուի կողմից թույլ է տրվել Կատարողի, այդ թվում՝ Կատարողի աշխատակցի
նկատմամբ վիրավորական կամ որեւէ այլ ձեւով Կատարողի հեղինակությունը վտանգող կամ վնասող արտահայտություն կամ
կատարվել է նման գործողություն։
6.13. Կատարողի եւ Պատվիրատուի հաղորդակցությունը կատարվում է հեռախոսակապի կամ փոստային նամականու կամ
էլեկտրոնային փոստի միջոցով։
6.14. Կատարողի կողմից Պատվիրատուի տրամադրած էլեկտրոնային փոստին ուղարկված ծանուցումը /էլեկտրոնային նամակը/
կամ Պատվիրատուի տրամադրած հեռախոսահամարին ուղարկված ծանուցումը /SMS եղանակով/, ներառյալ հեռախոսակապի
ինտեռնետային հավելվածի միջոցով ուղարկված ծանուցումը, համարվում է պատշաճ ծանուցում։
6.15. Պայմանագիրը կնքվում է հայերեն լեզվով, երկու օրինակից, յուրաքանչյուր Կողմի մոտ մնում է պայմանագրի մեկական
օրինակ, որը կարող է պահպանվել ըստ Կողմի նախընտրության թղթային կամ էլեկտրոնային եղանակով։ Նշված եղանականերից
ցանկացած մեկով պահպանված Պայմանագրի օրինակը համարում է Պայմանագրի պատշաճ օրինակ։
6.29 Պայմանագիրը համարվում է կնքված ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ կոճակը սեղմելու պահից։